Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ տնօրեն Կ. Հակոբյանի հետ միասին մասնակցեցին Վանաձորի Կերպարվեստի թանգարանում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր թանգարանի նախկին տնօրեն, գրադարանի լավ բարեկամ, գեղանկարիչ, քանդակագործ, բանաստեղծ Փափագ Ալոյանի ծննդյան 70-ամյակին։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Փետրվարի 24-ին թումանյանական ամսվա միջոցառումների շրջանակներում ԼՄԳ Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի 3-րդ "Ա" դասարանի աշակերտներին (դասվար` Նազելի Սաղաթելյան)։ Բանաստեղծի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված ուսուցողական միջոցառման ավարտին երեխաները միասին կատարեցին Թումանյանի <<Ախ, ինչ լավ են սարի վրա...>> բանաստեղծության խոսքերով երգը։
Փետրվարի 22-ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում իրենց արտադասարանային ժամն անցկացրեցին թիվ 25 հիմնական դպրոցի 2-րդ "Բ" դասարանի աշակերտները (դասվար` Անահիտ Թերեքյան)։ Գրադարանին, նրա կառուցվածքին ծանոթանալուց հետո երեխաները հանդես եկան գրքին եւ մայրենի լեզվին նվիրված կատարումներով։
<<Թումանյանական շաբաթ>> միջոցառումների շրջանակներում այսօր` փետրվարի 22-ին, Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին Վանաձորի թիվ 1, 6, 8, 19 և 20 դպրոցների 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտները։




