Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    Թումանյանը պոեմներում

    Փետրվարի 21-ին Լոռու մարզային գրադարանը հանդիսավոր նշեց հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձը։ Միջոցառումը խորագրված էր «Թումանյանը պոեմների մեջ», որը ներկայացրին տաղանդավոր դերասաններ՝

    Հրաչուհի Լոռեցյանը, Անի Տիրացույանը, Արգամ Մովսիսյանը ,Միլենա Կիրակոսյանը. Կամիլան, Հասմիկ Մուկուչյանը, Մանե Քարամյանը, ովքեր միաժամանակ մարզային գրադարանի ակտիվ ընթերցողներ: Երգեր, հատուկ ընտրված հատվածներ ներկայացրին «Անուշ» և «Մարո» պոեմներից։ Պոեմները ներկայացնելուց հետո հանդիսատեսի հետ խաղացին Համբարձման տոնի «Վիճակ» խաղը, ուր մասնակիցները ,«Ջան գյուլում» երգելով, վիճակը մոտեցրին հանդիսատեսին։ Վիճակ- խաղի բովանդակությունը Թումանյանի հեքիաթներն էին, հանդիսատեսը քաշում է թուղթ, որտեղ գրված է Թումանյանի հեքիաթներից հատված, կարդում են և գուշակում՝ որ հեքիաթից է։

    Պարային համարներով հանդես եկան «Էլլեն» և «Հայորդաց տան» պարային համույթները։ Միջոցառման ավարտին իր շնորհակալական ելույթով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ Տաթևիկ Ջիլավյանը, այնուհետև տնօրեն Կարինե Հակոբյանը, միջոցառման ավարտին մասնակիցներին նվիրեց Թումանյանի գրքերից և նշեց․ «Թումանյանը, ինչպես փաստում են Հայաստանով ու Սփյուռքի տարբեր վայրերով մեկ իրականացվող միջոցառումները, ոչ միայն իր, այլ նաեւ նրան հաջորդող դարերի գրական հզոր շունչն է մնում: Այն, ինչին մենք այստեղ ականատես եղանք, խոսում է այն մասին, որ Թումանյանը հավերժորեն է մտել ամեն մի հայի սրտի ու հոգու մեջ, անկախ տարիքից ու մասնագիտությունից: Նրա ամեն մի բառն ու բանը վաղուց դարձել են մեր ժողովրդի հոգեւոր գանձարանի անբաժան մասը: Այս միջոցառումը մի համեստ տուրք էր Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակին»։

    1
    1
    2
    2
    3
    3
    4
    4
    5
    5
    6
    6
    7
    7
    8
    8
    9
    9
    10
    10
    11
    11
    12
    12
    13
    13
    14
    14
    15
    15