Սեպտեմբերի 23-25-ը Ծաղկաձորում Հայաստանի մոտ 20 գրադարանների աշխատակիցներ ժամանակակից գրադարանների զարգացմանը միտված ծրագրեր լսեցին և քննարկեցին։ Շահախնդիր և հետաքրքիր թեմաներով զեկուցումներով հանդես եկան Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը, «Ազատություն» ռադիոկայանի մուլտիմեդիա խմբագիր Արթուր Պապյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշանային գրադարան»ի (digilib.am) համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Հովհաննես Կիզողյանը, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՄՆ դեսպանություն, ծրագրային մասնագետ Ավետիկ Պետրոսյանը և ուրիշներ։
Հայաստանի գրադարաններ նորարար գրադարանների հարթակը ազատ դիտման համար սկսում է տեղադրել ծաղկաձորյան երրորդ հավաքի նյութերը։ Ստանալուն պես կներկայացնենք ինչպես խոսնակների պատրաստած նյութերը, այնպես էլ իրենց գրադարանների մասին մասնակիցների հաղորդումները։ Ստացված նյութերը տեղադրվելու են reglib.am կայքում «Աշխատարան-2019» խորագրի տակ։