Ապրիլի 25֊ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնի հյուրերն էին Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 6֊րդ Ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիլիթ Մարտիրոսյան)։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ապրիլի 25֊ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 33 մանկապարտեզի ավագ խմբի սաներին (դաստիարակ՝ Սյուզաննա Հովհաննիսյան)։ Չափազանց հագեցած ճանաչողական այցի ընթացքում փոքրիկները ծանոթացան բաժնի գունեղ նկարազարդ գրքերին, ունկնդրեցին «Երեք խոզուկները» հեքիաթը, դիտեցին «Անբան Հուռին» մուլտֆիլմը եւ մեծ հետաքրքրությամբ գործնականում ծանոթացան իրենց համար նախատեսված բազմատեսակ ժամանակակից զարգացնող խաղերի։
Լոռու մարզային գրադարանի Սպասարկման բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ իրականացվեց ոգեկոչման արարողություն` ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի 107-ամյա տարելիցին։
Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց:
Բայց ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ,
Մենք չե՜նք դատարկվել մեր հայրենիքից:
Մե՜նք սպանվեցինք մեր հայրենիքում,
Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե՜ց,
Ո՜չ, նա ապրում է կրկնակի՜ կյանքով ...
Պ. Սևակ
Ապրիլի 22-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցի կյանքին և գործունեությանը։ Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, արվեստասեր անձինք։