ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Մայրության ու գեղեցկության մեկամսյակին նվիրված միջոցառում

Մարտի տասին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված միջոցառում։ Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ, ուսուցիչներ, արվեստագետներ։Միջոցառումը կազմակերպել էր Լոռու մարզային գրադարանի աշխատակից Լուսինե Հովասափյանը։ Գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը բացման խոսքում շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով անսահման սեր և երջանկություն, արևշատություն և խաղաղություն։

Երաժշտական ցերեկույթ՝ նվիրված կանանց տոնին

Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան:
Սովաժոն
Կանանց միամսյակի առթիվ այսօր Լոռու մարզային գրադարանում հյուրընկալվել էին Վանաձորի տարբեր հաստատությունների աշխատակից կանայք, որոնք մեծարվեցին գեղեցիկ գրական-երաժշտական ցերեկույթի շրջանակներում։

Մայրության եւ գեղեցկության տոնին պատրաստվում են փոքրիկները

Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում իրենց արտադասարանային ժամն անցկացրեցին Վանաձորի թիվ 6 հիմնական  դպրոցի 2֊րդ Ա դասարանի աշակերտները(դասվար՝ Անուշ Առաքելյան)։ Երեխաները հանդես եկան ասմունքով եւ երաժշտական կատարումներով, իսկ հետո մեծ ոգեւորությամբ իրենց մայրիկների համար պատրաստեցին շնորհավորական բացիկներ Մանկական բաժնի գրադարանավարուհիներ Նարինե Ադամյանի եւ Հռիփսիմե Թումանյանի աջակցությամբ։

«Մուսաների ծառաներ» շարքը

Լոռու մարզային գրադարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մուսաների ծառաներ» շարքը , որի շրջանակներում գրադարանը պարբերաբար կհյուրընկալի վանաձորցի հայտնի մշակույթի գործիչներին և արվեստագետներին։
Նախաձեռնության մեկնարկը տրվեց այսօր. Գագիկ Աղաբաբյանը գրադարանի առաջին հյուրն էր։