Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում

    Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում

    Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան․․․ (Սովաժոն)

    Լոռու մարզային գրադարանի նախաձեռնությամբ մարտի 7-ին տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում։

    Միջոցառման հյուրերը Վանաձոր համայնքի պետական, ուժային և առողջապահական ոլորտները ներկայացնող կանայք էին։ Միջոցառման բացման խոսքում Լոռու մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը, շնորհավորելով հյուրերին Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, խոսեց հայ կնոջ կերպարի, նրա բազմաչարչար վարքագծի, ընտանիքում և հասարակության մեջ ունեցած դերի մասին՝ կարևորելով կնոջ ներգրավվածությունը մշակութային կյանքում։ Նա մեծարեց պետական, ուժային և առողջապահական ոլորտներին իրենց կյանքը նվիրած կանանց անգնահատելի աշխատանքը։ Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը հյուրերին իր շնորհավորական ուղերձն ուղղելուց զատ, իր օրհնության խոսքում կարևորեց կնոջ դերը՝ որպես քրիստոնեական արժեքներ կրողի ու փոխանցողի, հատկապես ընտանիքում հայ կնոջ առաքելությունը՝ որպես սերունդ դաստիարակողի։ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Արփինե Մատինյանը ողջունելով Լոռու մարզային գրադարանի նախաձեռնությունը՝ խոսեց հասարակական, մարզային ու համայնքային կյանքում հայ կնոջ ներգրավվածության կարևորության մասին։ Նրա խոսքով՝ կինն ընտանիքում կատարելիք իր պարտականություններից զատ, ասելիք և մեծ անելիք ունի թե՛ համայնքի զարգացման գործում, թե՛ առողջապահության և թե՛ ուժային կառույցների գործունեությունը խթանելու գործում։Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Էրիկ Կոստանյանը շնորհավորեց կանանց գարնանային տոնը՝ մաղթելով անձնական և աշխատանքային ձեռքբերումներ։Լոռու մարզային գրադարանի աշխատակից, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանը հյուրերի շնորհավորեց իր հեղինակած բանաստեղծությունների ընթերցմամբ։Միջոցառումը վարեցին Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներ Ալեքսանդր Առաքելյանը և Աուրիկա Բարաթյանը։Տոնական օրը համեմված էր երաժշտական, պարային բազմաթիվ համարներով, որոնք, որպես գարնանային զարթոնքի գույներ, իրենց վրձնահարվածներով ներկեցին կանանց օրը։