Հունվարի 29-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Աստծո կանչը» գրքի շնորհանդեսը։ Ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, մտավորականներ, դասախոսներ, գրադարանի ընթերցողներ։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված սեմինար։
Այն վարում էին ՎՏՄԱԿ-Ի հոգեբան Ռուզաննա Գևորգյանը և Նունե Տիգրանյանը։
Մեդիագրագիտության սեմինար Լոռու մարզային գրադարանում
Դեկտեմբերի ութին Լոռու մարզային գրադարանում կայացավ մեդիագրագիտությանը նվիրված սեմինար։ Մասնակցում էին տարբեր համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներ։ Սեմինարը վարում էր Լոռու մարզային գրադարանի հանրային կապերի և միջոցառումների բաժնի աշխատակից Սաթենիկ Սարգսյանը։
Բացման խոսք և ծրագրի նպատակ
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Նա նշեց, որ կառավարության ծրագրով բոլոր գրադարաններում պետք է գործեն մեդիաանկյուններ։
Հեղինե Հալիվորյանը նշեց. «Մեր աշխատակիցը մասնակցել է «Մեդիագրագիտությունը գրադարաններում» ծրագրին, շահել է, և գրադարանն ստացել է գրադարանավարների հետ մեդիադասընթաց անցկացնելու հնարավորություն»։
Սեմինարի հիմնական նպատակը մեդիայի մասին ընդհանուր պատկերացում ձևավորելն է, և ցանկալի է, որ մասնակից գրադարանավարներն էլ իրենց գրադարաններում անցկացնեն նմանատիպ սեմինարներ։Մեդիագրագիտություն և գրադարանների դերը:
Ամառային գունավոր օրեր Լոռու մարզային գրադարանում
Հունիսի երեսունին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ ամառային ճամբարի հունիս ամսվա հաշվետու միջոցառումը, որն ուղեկցվում էր երգ ու պարով և նկարների ցուցադրությամբ։
Այն կրում էր «Ամենից լավ տունը» խորագիրը։
- Մի բուռ աշուն փառատոն 2025
- ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ 50-ԱՄՅԱԿԻՆ
- Թատրոնի միջազգային օր
- Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում
- «Թվայնացում, արհեստական բանականություն, մեծ տվյալներ, գրադարանները XXI դարի մարտահրավերներին ընդառաջ» և «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական շտեմարանները» թեմաներով սեմինար
- «Մի բուռ» ամենամյա փառատոն




