«Մի Բուռ Աշուն» Փառատոնը Լոռու մարզային գրադարանում
Յուրաքանչյուր եղանակ մի գույն է, որը ծնունդ է առնում երկիր-երկինք ծառից, և որպես պտուղ մեզ ճաշակել տալիս իր երանգները։ Կրկին աշուն է ու էլի կրկին մեզ բարուրած ոսկեզօծություն և, ինչպես բնության ստեղծած յուրաքանչյուր օրինաչափություն, կրկին հրաժեշտ․․․
Նոյեմբերի 28-ին ԼՄԳ-ում անցկացվեց «Մի բուռ աշուն» ամենամյա փառատոնը, որն արդեն երրորդ անգամ, ավանդույթի համաձայն, իր հարկի տակ է առնում փառատոնը։ Գլխավոր նպատակը հերթական անգամ մեզ գույներին տալն է, գույներով ապրելն ու արարելը, գույն հագնելն ու գունեղ ճանապարհորդելն է դեպի ձմեռ։ Աշունը սիրում է խայտաբղետություն, և այս փառատոնը, որպես նրա կամակատար, խայտաբղետ համարներով ներկայացրեց աշունը:
Մասնակից Դպրոցներ և Անվանակարգեր
Այս տարի «Մի բուռ աշուն» փառատոնին մասնակցության հայտ էր ներկայացրել թվով 4 դպրոց։
* Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 դպրոց
* Ստեփան Զորյանի անվան թիվ 22 դպրոց
* Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոց
* Պարույր Սևակի անվան թիվ 30 դպրոց
Նրանք մրցեցին 4 անվանակարգերում՝
* «Մի բուռ աշուն գլխավոր մրցանակ»
* «Լավագույն տերյանական աշուն»
* «Լավագույն սեղան»
* «Լավագույն բեմական արվեստ»
Միջոցառման Ընթացքը
Միջոցառման մեկնարկը տրվեց մասնակից դպրոցների կողմից ներկայացված աշունը պատկերող ու փառաբանող տաղավարների ցուցադրությամբ։ Յուրաքանչյուր դպրոց մանրամասն ներկայացրեց իր տաղավարը, խորհուրդը, իր պատկերած աշունը։ Հետևելով տաղավարներին՝ ժյուրին գնահատեց բոլորը։
Բեմական ու գեղարվեստական հրաշալի համարներով հանդես եկած դպրոցներն աշունն էլ ավելի գունագեղ դարձրին։ 
Ժյուրիի Կազմը
«Մի բուռ աշուն» փառատոնի այս տարվա ժյուրիի կազմում էին՝
* ԼՄԳ տնօրեն՝ Հեղինե Հալիվորյան
* Գեղանկարիչ՝ Փափագ Ալոյան
* Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Լիլիթ Չոբանյան
* Լոռի Փամբակ երկրագիտական թանգարանի տնօրեն՝ Արմինե Ավդալյան
* Վանաձորի արվեստի պետական քոլեջի տնօրեն՝ Աննա Դարբինյան
Մրցանակակիրներ
Բոլոր գեղարվեստական ու բեմական համարները և տաղավարները դիտելուց հետո, ժյուրիի գնահատմամբ, լավագույնս հանդես եկած թիմերը դարձան մրցանակակիրներ։
| Անվանակարգ | Հաղթող Դպրոց
| «Մի բուռ աշուն գլխավոր մրցանակ»
| Պարույր Սևակի անվան թիվ 30 դպրոց |
| «Լավագույն տերյանական աշուն» | Ստեփան Զորյանի անվան թիվ 22 դպրոց |
| «Լավագույն սեղան» | Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 դպրոց |
| «Լավագույն բեմական արվեստ» | Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոց |
Հատուկ Կատարումներ և Նվիրում
* Երաժշտական կատարմամբ հանդես եկավ Լուսինե Գյոզալյանը։
* Տերյանական ասմունքով օրը գունավորեց Աղասի Սարգսյանը։
* Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Սերինե Օհանյանը։
* Այս տարվա փառատոնը նվիրված էր մեծանուն գրող Վահան Տերյանի 145-ամյակին։ 
ԼՄԳ-ն շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին՝ փառատոնի շրջանակներում հաջորդ աշնանը հանդիպելու ակնկալիքով։
Օրն աշնան նման ոսկեզօծ էր․․․
