• +374 322 45126
  • info@lmg.am
  • Երկ-ուրբ. 9:00-18:00
Լոռու մարզային գրադարան
  • current-item active">ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ">ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ">ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
    • ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
    • ՏՆՕՐԵՆՆԵՐ
    • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳ
  • ">ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
    • ">ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
    • ">ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ
  • ">ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

«Խավար լույսից առաջ» վեպի քննարկում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Շուշան Սարյանի «Խավար լույսից առաջ» վեպի քննարկումը Մարտի 20-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործող Շուշան Սարյանի «Խավար լույսից առաջ» վեպի քննարկումը: Ներկա էին գրողներ, թարգմանիչներ, ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրվող անձինք: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը: Նա շնորհավորեց հեղինակին գրքի լույսընծայման կապակցությամբ, նշեց, որ վեպն ունի և՛ արժանիքներ, և՛ որոշակի թերություններ: Վերջիններիս առկայությունը բնական է, քանի որ սա հեղինակի ստեղծագործական առաջին լուրջ փորձն է: Պետք է փաստել նաև այն, որ Շուշան Սարյանը՝ իբրև սկսնակ արձակագիր, կարողացել է ստեղծել այնպիսի գեղարվեստական իրականություն, որ առաջին էջերից կլանում է ընթերցողին: ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը փաստեց, որ հեղինակն ունի վառ երևակայություն, որ չափազանց կարևոր է արձակագրի և ընդհանրապես ստեղծագործողի համար: Ժամանակների միջով ճամփորդելու հնարին վաղուց են դիմել արվեստագետները: Ի պատիվ Շուշան Սարյանի՝ այս վեպում նորովի է կիրառվել այդ հնարը:

Ավելին …

Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» գրքի քննարկում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» գրքի քննարկումը Լոռու մարզային գրադարանում Մարտի 18-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ հայազգի ամերիկյան արձակագիր, դրամատուրգ Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» պիեսների ժողովածուի քննարկումը: Գրքի թարգմանիչն արձակագիր, դրամատուրգ, միջազգային մրցանակների դափնեկիր, սարոյանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլֆիք Զոհրաբյանն է: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը: Նա շնորհավորեց թարգմանչին և բոլոր սարոյանասերներին գրքի լույսընծայման կապակցությամբ, նշեց, որ Էլֆիք Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքը՝ հնարավորինս պահպանելով սարոյանական ոճը: «Ոստրեն ու մարգարիտը» ժողովածուի պիեսները կարդացվում են մեկ շնչով: Չնայած փոքր ծավալին՝ նրանք գաղափարական տեսանկյունից բավականին ընդգրկուն են:

Ավելին …

Կինը գրականության մեջ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Կինը  գրականության մեջ». Լենա Անթառանյան Լոռու մարզային գրադարանը նախաձեռնել է կանանց միամսյակին նվիրված «Կինը գրականության մեջ» խորագրով միջոցառումների շարք, որի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լոռու մարզի կին գրողների հետ։ Միջոցառումների նպատակը նրանց ստեղծագործությունների նորովի արժևորումն է։ Շարքի անդրանիկ հյուրը բանաստեղծուհի Լենա Անթառանյանն էր։ Հանդիպումը վարում էր գրադարանի աշխատակից, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանը։ Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։
Ավելին …
  • Սկիզբ
  • Նախորդ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • Հաջորդ
  • Վերջ
Էջ 3, 14-ից

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

Շաբաթ 10։00-18։00

Հասցեն՝

ք.Վանաձոր, Վարդանանց 25

Կոնտակտային հեռախոս

+374 322 45126

+374 99 445621

ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Հանդիպում Ռուբեն Եսայանի հետ
Հանդիպում երիտասարդ արձակագիր Ջեսահի հետ
Պարի միջազգային օր

ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

Հայերեն քարտարան

Ռուսերեն քարտարան

© 2018 Lori Regional Library. Designed by Andystudio
Լոռու մարզային գրադարան
  • ">ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ">ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ">ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
    • ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
    • ՏՆՕՐԵՆՆԵՐ
    • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳ
  • ">ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
    • ">ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
    • ">ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ
  • ">ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
  • +374 322 45126
  • info@lmg.am
  • Երկ-ուրբ. 9:00-18:00