Ապրիլի չորսին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Կարոտի կանչով» խորագրով միջոցառում՝ նվիրված վաստակաշատ մանկավարժ, «Վիրավոր նռնենի» գրքի հեղինակ, ինքնուս երգահան Էմմա Անտոնյանի ստեղծագործական գործունեությանը։
Դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ Լոռու մարզային գրադարանում
Հունվարի 16-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։ Միջոցառումը կազմակերպվել էր Լոռու մարզային գրադարանի և ՀԳՄ Լոռու բաժանմունքի համագործակցությամբ։ Ներկա էին արվեստագետներ, դասախոսներ, գրադարանի ընթերցողներ, ուսանողներ։
Մարտի 20-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ գիտական քննարկում՝ նվիրված ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դերասան, դրամատուրգ, հեքիաթագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանի «Դրամայի տեսություն» մեթոդական ուղեցույցին։








