ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Նիազյան «Խավարից այն կողմ»

«Վարագույրները փակ են. կարելի է անկեղծանալ ինքներս մեզ հետ, դարձյալ լսել արդեն ծերացող հարցն ու փորձել պատասխաններ գտնել կամ, գուցե, արդարացումնե՞ր… Ու մի անտես ձեռք խունացած ու կիսաքանդ պատին սկսում է խզբզել հազարամյակների այդ հարցը`ո՞ւր ես, ադա՛մ»:

Ռեյ Բրեդբերի «Խատուտիկի գինի»

Մենք գործ ունենք իր տեսակով թերևս եզակի ստեղծագործության հետ, և այս գիրքը հասկանալու համար մենք նախ պետք է կանոնակարգենք մեր մոտեցումներն ու ընկալումը։
Կան գրքեր, երբ գրողն ինքը տանում է քեզ իր ետևից՝ առաջնորդի դերն իր վրա վերցնելով, և կան գրքեր, երբ դու մենակ ես մնում ընթերցելիս։

Նվիրատվություն գրադարանին

Լոռու մարզային գրադարանն այսօր համալրվեց ամերիկահայ գրող Ավիկ Դերենցի հեղինակային գրքերով։
Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր պատվավոր հայրենակից Ա. Դերենցին նվիրատվության համար և մաղթում ամենայն բարիք։

Ուսանողների միջազգային օր

Ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց, դրանց մասնակիցն են ու իրականացնողը:
Սիրելի՛ ուսանողներ, ինչպես Մ. Գորկին է ասել. «Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է»: Դուք եք մեր վաղվա օրվա կառուցողները, մեր ապագան ավելի լավը դարձնելու դերակատարները: Լոռու մարզային գրադարանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղում ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում մեծ եռանդ, անմնացորդ նվիրում՝ երազանքների իրականացման ճանապարհին: