Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    ԱՅՍՕՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

    Հուլիսի 30-ը Ընկերության միջազգային օրն է, որը սահմանվել է ընկերներին երախտագիտություն հայտնելու նպատակով։ Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը համաձայն մշակութային սովորույթների:

    Խաչվերաց․ Քրիստոսի հաղթական խաչի տոն

    Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը։
    Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

    Գո'րծն է անմահ ...

    Լոռու մարզային գրադարանի Սպասարկման բաժնի աշխատակիցներին Վանաձորյան խճանկար շաբաթաթերթում իր շնորհակալությունն է հայտնել բաժնի հավատարիմ ընթերցող Հասմիկ Սահակյանը։
    Մեր շատ սիրելի ընթերցողներ, ձեր յուրաքանչյուր դրական գնահատականը մեզ համար անչափ հաճելի և պարտավորեցնող է։