ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ

«Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա՝ նա ձեւավորում է մարդուն»: Միխայիլ Կալինին
Լոռու մարզային գրադարանը սրտանց շնորհավորում է բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, բարեկեցություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, անսահման սեր ու ջերմություն...

Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր

 Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքը հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը տոնում է քաղաքի օրը: Ճակատամարտ ու երկրաշարժ տեսած քաղաքը, չնայած բազմաթիվ խնդիրներին, շարունակում է պահպանել իրեն հատուկ կոլորիտն ու ապացուցել, որ Վանաձորը մշակույթի, սպորտի ու արվեստի քաղաք է: Վանաձորցիներին մաղթում ենք խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան երջանկություն և ջերմություն:

Շնորհավորում ենք բոլորիս «Վանաձորի օրվա» կապակցությամբ,
Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր,
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ վանաձորցի:

Այսօր Լոռու մարզային գրադարանի տնօրեն, մեր շատ սիրելի տիկին Կարինե Հակոբյանի ծննդյան օրն է։

Սիրելի՛ Կարինե Հակոբյան Ձեր Ծննդյան օրվա առթիվ Լոռու մարզային գրադարանի կոլեկտիվի կողմից ընդունեք ջերմ շնորհավորանքներ  և անկեղծ բարեմաղթանքներ։

 Լավագույն  տնօրենի վառ օրինակ, ով իր ազնիվ էությամբ, աշխատասիրությամբ,  բարեկիրթ և ջանասեր տեսակով հսկայական պատմություն է կերտում գրադարանում։

Մաղթում ենք լավագույնը՝ առատ ժպիտներ պարգևող առիթներ, լավ տրամադրության գերակայություն: Թող հաջողությունը, առողջությունը և երջանիկ պատահականությունները ուղեկցեն Ձեզ ողջ կյանքում...

ԱՅՍՕՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հուլիսի 30-ը Ընկերության միջազգային օրն է, որը սահմանվել է ընկերներին երախտագիտություն հայտնելու նպատակով։ Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը համաձայն մշակութային սովորույթների: