Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի ծննդյան 140-ամյակին և հայոց բանակի կազմավորման 34-ամյակին նվիրված միջոցառում: Բանախոսը գրադարանի մանկական բաժնի աշխատակից Նարինե Ադամյանն էր: Քանի որ հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է, միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով: Այնուհետև բանախոսը հանգամանորեն ներկայացրեց հայոց բանակի կազմավորման պատմությունը և Գարեգին Նժդեհի գործունեությունը:
Աշ.Աղաբաբյանը մեր գրականության մեջ գեղարվեստական մի նոր հուն է բացում: Նա իրական, փաստագրական, գիտական նյութը դնում է գեղարվեսկան որակի մեջ։ Հեղինակը վարպետորեն է նկարագրում հոգեբանական պահերը մարդկային փոխհարաբերությունները, որոնցով անհատականությունը ներկայացնում է բախումների մեջ եւ կերտում պատմական ճշմարիտ, հուզումնալից կերպարներ…սա մեր գրականության մեջ դեռևս եզակի է, և Աղաբաբյանն՝ իբրև մունետիկ, իր գործն անում է հասուն, վարպետ գրչով։
Դ.Սարգսյան
Դեկտեմբերի վեցին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Ներկա էին դասախոսներ, արվեստագետներ, ուսանողներ, Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործությամբ հետաքրքրված ընթերցողներ։
Նոյեմբերի 26-ին Լոռու մարզային գրադարան /Lori Regional Libraryում «Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor» կանաց և երիտասարդների զարգացման ՀԿ-ի և Լոռու մարզային գրադարանի համագործակցությամբ կազմակերպվել էր Կանանց իրավունքների պաշտպանության օրվան նվիրված պանելային քննարկում։








