ℹՀուլիսի 11-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել և նշվում է՝ որպես Բնակչության համաշխարհային օր: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Լոռու մարզային գրադարանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀԿ կենտրոնի և Լոռու մարզային գրադարանի հետ համատեղ կազմակերպվել էր միջոցառում՝ նպատակ ունենալով հասարակությանն իրազեկել ժողովրդագրության գլոբալ և հայաստանյան միտումների վերաբերյալ:
?Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազա Ժակոբը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՀԿ կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը, աշակերտներ, հյուրեր:
✅Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից միջոցառման նախաձեռնությունը ողջունեց և ընտրված ձևաչափով ժողովրդագրական հիմնահարցերի բարձրաձայնումը կարևորեց Հ. Ավետիսյանը:
Նա իր խոսքում ընդգծեց հատկապես երիտասարդների և պատանիների ներգրավումը ժողովրդագրությանն առնչվող հարցերի քննարկումներում:
Օրվա խորհրդին և միջոցառման կազմակերպման կարևորությանն իրենց ելույթներում անդրադարձան նաև Ֆրանսուազա Ժակոբը, Ծովինար Հարությունյանը, Արփինե Հակոբյանը, Արման Բերնեցյանը:
✅Միջոցառման շրջանակներում Լոռու մարզի մի խումբ պատանիների և երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվել էր խաղ-մրցույթ՝ «Աշխարհի բնակչությունն ու մենք, կամ թե ինչ գիտենք ժողովրդագրության մասին» խորագրով: Խաղն ուղեկցվում էր խաղի մասնակիցների կողմից պատրաստված ժողովրդագրության վերաբերյալ տեսանյութերի ցուցադրությամբ, համերգային ծրագրով: