ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հանդիպում բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Ղազախեցյանի հետ

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Ղազախեցյանի հետ։ Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, ուսանողներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք։

Մանվել Միկոյան - 60

Դեկտեմբերի 1-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ հոբելյանական միջոցառում՝ նվիրված բանաստեղծ, Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների Լոռու մարզային բաժանմունքի նախագահ , «Երկունք» եւ «Լոռու մարզ» թերթերի գլխավոր խմբագիր Մ. Միկոյանի 60-ամյակին:

Խորեն Գասպարյան - 60

Նոյեմբերի 18-ը Լոռու մարզային գրադարանում այս անգամ առանձնացավ յուրովի : Գրադարանն իր հարկի տակ հյուրընկալեց բանաստեղծ, թարգմանիչ, գրողների միության անդամ, արժանապատիվ ՄԱՐԴ եւ  քաղաքացի Խորեն Գասպարյանին:

Շրջայց Լոռու մարզային գրադարանում

Նոյեմբերի 18-ին Լոռու մարզային գրադարան էին այցելել Գյուղատնտեսական քոլեջի ուսանողները՝ մեթոդիստ, կրթության որակի պատասխանատու Ռ. Բաղդասարյանի ուղեկցությամբ: Ուսանողները շրջեցին եւ ծանոթացան գրադարանի բաժիններին եւ դրանցից օգտվելու կարգին: Նրանք «Մեդիագրագիտության շաբաթ» ծրագրի շրջանակներում խոսեցին մամուլից՝ որպես զանգվածային տարր, որն ուղղված է լայն հասարակությանը կամ թիրախային խմբերին նորություն հաղորդելուն: Նրանք տեղեկացվեցին, որ մամուլի մեջ մտնում է տպագիր մեդիան (թերթեր, հանդեսներ), նորությունների հեռարձակումը (ռադիո, TV), համացանցը: