Նոյեմբերի 18-ին Լոռու մարզային գրադարան էին այցելել Գյուղատնտեսական քոլեջի ուսանողները՝ մեթոդիստ, կրթության որակի պատասխանատու Ռ. Բաղդասարյանի ուղեկցությամբ: Ուսանողները շրջեցին եւ ծանոթացան գրադարանի բաժիններին եւ դրանցից օգտվելու կարգին: Նրանք «Մեդիագրագիտության շաբաթ» ծրագրի շրջանակներում խոսեցին մամուլից՝ որպես զանգվածային տարր, որն ուղղված է լայն հասարակությանը կամ թիրախային խմբերին նորություն հաղորդելուն: Նրանք տեղեկացվեցին, որ մամուլի մեջ մտնում է տպագիր մեդիան (թերթեր, հանդեսներ), նորությունների հեռարձակումը (ռադիո, TV), համացանցը:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Նոյեմբերի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Մատենագիտության բաժնի աշխատանքների մասին» խորագրով առցանց սեմինար-պարապմունք, որին մասնակցեցին մարզային գրադարանների ներկայացուցիչներ, Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզային գրադարանների տնօրեններ Կարինե Հակոբյանը, Լիանա Գասպարյանը և Անահիտ Ղուկասյանը։
Սեմինար-պարապմունքը բացեց Իսահակյան գրադարանի Գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։
«Կույր մարդը կույր չէ: Նա պարզապես այլ կերպ է տեսնում»: Մարիոն Գիթցել
Նոյեմբերի 3-ին Լոռու մարզային գրադարանի հյուրն էր հաշմանդամ, հենաշարժողական խնդիրներ ունեցող, կույր, լսողական, հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների ուսուցչուհի, լրացուցիչ նաեւ՝ կրոնի ուսուցչուհի, 2021 թվականից՝ բանաստեղծուհի Նաիրա Քոչարը:
Հոկտեմբերի 20-ին Լոռու մարզային գրադարանի աշխատակիցներն այցելեցին Ս. Օհանյանի արվեստանոց: Վերջինս ներկայացրեց իր գեղեցիկ եւ բազմաբովանդակ փայտե աշխատանքները: Արվեստանոցի այցելուներին դիմավորեցին Թումանյանի հերոսներն ու կերպարները՝ Անուշը , Կիկոսը, Ձախորդ Փանոսը, Ծիտը, Անհաղթ աքլորը …: Նրա բանաստեղծությունները եւս արժանացան ուշադրության: Հնչեցին բազմաբնույթ հարցեր, որոնց Ս. Օհանյանը տվեց սպառիչ եւ հագեցած պատասխաններ: