Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԱՄՆ Դեսպան Լին Մ․ Թրեյսի այցը Լոռու մարզային գրադարան

    ԱՄՆ Դեսպան Լին Մ․ Թրեյսի այցը Լոռու մարզային գրադարան

    Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզային գրադարանը հյուրընկալեց ԱՄՆ Դեսպան Լին Մ․ Թրեյսին և հանրային կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերին:

    Գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը դեսպան Թրեյսին ներկայացրեց գրադարանի բաժիններն ու նրանց գործունեությունը, ապա նրանք այցելեցին ամերիկյան անկյուն։ ԱՄՆ դեսպանատան ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը նշեց, որ անկյունը բացվել է 2007 թվականնին, և որ այն Մարզային գրադարանի և ԱՄՆ Դեսպանության սերտ համագործակցության արդյունքն է։ Անկյան կորդինատոր Աննա Սարգսյանը ներկայացրեց անկյան գերծունեությունը՝ ծանոթացնելով անկյունում առկա նորագույն տեխնոլոգիաներին և խաղերին, որոնք օգտագործում են տարբեր միջոցառումներ և ակումբներ անցկացնելիս։
    Դեսպան Թրեյսը հետաքրքրվեց, թե ինչպես է կազմակերպվում անկյան և գրադարանի գործունեությունը համաճարակի իրավիճակում, այնուհետև տիկին Հակոբյանի հետ միասին քննարկեցին, թե որքանով է անկյան գործունեությունը համապատասխանում գրադարանի գործունեության հետ։
    Հանդիպումը հատկանշական էր, քանի որ երկու կողմերը հանարավորություն ունեցան քննարկելու կատարված աշխատանքը և խոսեցին ապագա պլանների մասին:

    1
    1
    2
    2
    3
    3
    4
    4
    5
    5
    06
    06
    7
    7
    8
    8
    9
    9
    10
    10