Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    Նար-Դոսի ստեղծագործությունը

    Նար-Դոսի ստեղծագործությունը

    Ապրիլի 20-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական միջոցառումը՝ նվիրված Նար-Դոսի ստեղծագործությանը։ Միջոցառման բանախոսը գրադարանի աշխատակից Աննա Խառատյանն էր։

    Նա համառոտ ներկայացրեց Նար-Դոսի կենսագրությունը, խոսեց «Մեր թաղը» պատմվածաշարի գաղափարական բովանդակության և կերպարաստեղծման արվեստի մասին։ Աննա Խառատյանը մանրամասնորեն վերլուծեց «Մահը» վեպը՝ հիմնվելով չորս երիտասարդ կերպարների՝ Շահյանի, Բազենյանի, Մինասյանի և Արմենակ Մարությանի միջև առկա տարբեր հակադրությունների վրա։
    Գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը նույնպես խոսեց «Մահը» վեպի մասին։ Նա անդրադարձավ վեպի կոնֆլիկտին՝ համեմատություններ կատարելով Նար-Դոսի նախորդ շրջանի ստեղծագործությունների հետ։ Կ. Մանուչարյանը խոսեց նաև «Պայքար» վեպի մասին։
    Բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանն անդրադարձավ «Մահը» վեպի գլխավոր կերպար Շահյանի ինքնասպանության հարցին։ Նա բերեց տարբեր զուգահեռներ հայ և համաշխարհային գրականությունից։
    Ծավալվեց բովանդակալից քննարկում։