Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    Սայաթ-Նովա

    Սայաթ-Նովա

    Ապրիլի 19-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հերթական միջոցառումը՝ նվիրված Սայաթ-Նովայի ստեղծագործությանը։ Միջոցառումը նախաձեռնել էր ԼՄԳ աշխատակից Լուսինե Հովասափյանը, վարում էր գրադարանի աշխատակից, դասախոս Աննա Խառատյանը։

    Նա ներկայացրեց Սայաթ-Նովայի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, մեջբերեց հատվածներ Պարույր Սևակի «Սայաթ-Նովա» մենագրությունից։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև պարային և երաժշտական համարներ։ Վանաձորի Սարգիս Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի ուսանողուհի Թերեզա Սիմոնյանը հանդես եկավ պարային կատարմամբ («Նազանի»)։ Գրադարանի աշխատակից Լուսինե Հովասափյանը քանոնի կատարմամբ հնչեցրեց «Էշխեմեդ» ստեղծագործությունը։
    Միջոցառման ավարտին գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը Սայաթ-Նովայի ստեղծագործությունը ներկայացրեց հայ միջնադարյան քնարերգության համատեքստում։