Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    Ընտանիքի միջազգային օր

    Ընտանիքի միջազգային օր

    Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families), որը 1993թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը:
    Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակության մեջ ընտանիքի կարգավիճակով և նրա նկատմամբ պետության վերաբերմունքով: Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության և կապվածության աղբյուր է, այն, ինչի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը, առանց ինչի չի կարող գոյատևել մարդը: Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ է:


    Այս առիթով Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Վանաձորի Քաղաքապետարանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանի և Ոստիկանության Տարոնի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանի հետ։ Ներկա էին Լոռու մարզային գրադարանի աշխատակիցներ, մանկավարժներ, հոգեբաններ։ Հյուրերը խոսեցին ընտանեկան առողջ հարաբերությունների ապահովման ու ընտանեկան բռնությունների կանխարգելման կարևորության մասին։ Թեման բավականին հագեցած ու ընդգրկուն էր։
    Ներկաները հյուրերին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ։ Քննարկվեցին հետագա շարունակական համագործակցության հարցեր։