ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Խենթերը» փաստավավերագրական ֆիլմի դիտում

Մայիսի 25֊ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտները (դասղեկ՝ պատմության ուսուցչուհի Լուսինե Անտոնյան) դիտեցին և քննարկեցին Է. Համբարձումյանի`  Սարդարապատի հերոսամարտին նվիրված <<Խենթերը>> փաստավավերագրական ֆիլմը։

Լոռու մարզային գրադարանի աշխատակիցների այցը Շահումյան համայնք

Այսօր Լոռու մարզային գրադարանի աշխատակիցները տնօրեն Կարինե Հակոբյանի հետ միասին այցելեցին Շահումյան համայնք: Նրանք եղան Շահումյանի միջնակարգ դպրոցում, որի գրադարանին որպես նվիրատվություն հանձնեցին 80 միավոր գրականություն: Այնուհետև այց կատարվեց Շահումյան համայնքի Մշակույթի տուն, որտեղ քննարկվեցին հետագա համատեղ անելիքները: Համագործակցությունը համայնքի կրթամշակութային հաստատությունների հետ շարունակական է:

Լոռու մարզային գրադարանի աշխատակիցների այցը Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ այցելեցին Օձունի եկեղեցի, որտեղ հանդիպեցին Տեր Վրթանես քահանայի հետ։ Վերջինս ներկայացրեց եկեղեցու ստեղծման նախապատմությունը, խոսեց եկեղեցու պատերին պահպանված զարդաքանդակների խորհրդի մասին։ Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Այսօր, Լոռու մարզային գրադարանի ամերիկյան անկյունը մասնակցեց Վանաձորի պետական համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին։ Տոնավաճառի նպատակն էր ապահովել գործատուների կապն ուսանողների և շրջանավարտների հետ։ Գործատուները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց կազմակերպության գործունեությունը և աշխատողների գործառույթները քոլեջի ու բուհի ուսանողներին և շրջանավարտներին։
Աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացրեցինք Լոռու մարզային գրադարանի, ինչպես նաև Հայաստանում գործող 5 ամերիկյան անկյունների (Երևան, Վանաձոր, Գյումրի,Չարենցավան, Կապան) գործունեությունը, մեր ռեսուրսներն և ծառայությունները։