Հոկտեմբերի 12-ին Լոռու մարզային գրադարանում հյուրընկալվեցին Հայաստանի Ազգային գրադարանի, Սպիտակի, Ստեփանավանի Տաշիրի համայնքային գրադարանների աշխատակիցները:
Լաուրիե Ալվանդյանը անցկացրեց սեմինար «Շարժվելով առաջ. Հայաստանի ապագա գրադարանները » թեմայով: Նա կարեւորեց գրադարանի եւ համայնքի համագործակցության դերը, մեդիագրագիտությունը, գրադարանում ավելի խելացի, առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը եւ այլն:
Նա կարեւորեց նաեւ գրադարանավարի դերը՝ նշելով. «Գրադարանավարը ակտիվիստ է այս անհավասար աշխարհում»: Լաուրիեն ընթերցող բառի փոխարեն օգտագործեց օգտվող բառը, որը համարեց ավելի ներառական բառ:
Վերջում ընդհանուր տեղեկատվական խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը՝ խոսելով մամուլի, մատենագիտության եւ էլեկտրոնային քարտարանի (Koha) մասին:Սեմինարի մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին փոխտնօրենին: