ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Մայրության եւ գեղեցկության տոնին պատրաստվում են փոքրիկները

Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում իրենց արտադասարանային ժամն անցկացրեցին Վանաձորի թիվ 6 հիմնական  դպրոցի 2֊րդ Ա դասարանի աշակերտները(դասվար՝ Անուշ Առաքելյան)։ Երեխաները հանդես եկան ասմունքով եւ երաժշտական կատարումներով, իսկ հետո մեծ ոգեւորությամբ իրենց մայրիկների համար պատրաստեցին շնորհավորական բացիկներ Մանկական բաժնի գրադարանավարուհիներ Նարինե Ադամյանի եւ Հռիփսիմե Թումանյանի աջակցությամբ։

«Մուսաների ծառաներ» շարքը

Լոռու մարզային գրադարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մուսաների ծառաներ» շարքը , որի շրջանակներում գրադարանը պարբերաբար կհյուրընկալի վանաձորցի հայտնի մշակույթի գործիչներին և արվեստագետներին։
Նախաձեռնության մեկնարկը տրվեց այսօր. Գագիկ Աղաբաբյանը գրադարանի առաջին հյուրն էր։

Խաղ-մրցույթ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հկ-ի հետ համագործակցության շրջանակներում  այսօր Վանաձորի ՀԿ կենտրոնում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» անդրանիկ խաղը, որին մասնակցում էին Լոռու մարզային գրադարանի և Ereo անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառուների թիմերը։

Հանդիպում բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Ղազախեցյանի հետ

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Ղազախեցյանի հետ։ Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, ուսանողներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք։