ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Եղիշե Չարենց

Ապրիլի 22-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցի կյանքին և գործունեությանը։ Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, արվեստասեր անձինք։

Վարդգես Պետրոսյան՝ «Վերջին ուսուցիչը»

Ապրիլի քսանմեկին Լոռու Մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված հերթական միջոցառումը՝ նվիրված Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակին։ Բանախոսը գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանն էր։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի՝ «Փոքրիկ իշխանը»

Ապրիլի 21֊ին  ֆրանկոֆոնիայի միջազգային միամսյակի միջոցառումների շրջանակներում Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 9֊րդ դասարանների աշակերտներին (ֆրանսերենի ուսուցչուհի՝ Արփինե Առաքելյան, փոխտնօրեն՝ Նարինե Պողոսյան, սոց. մանկավարժ՝ Լիլիթ Հարոյան, դպրոցի գրադարանավարուհի՝ Տաթեւիկ Խաչատրյան)։

Չարենցի սերերը...

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում  ապրիլի 20-ին  Լոռու մարզային գրադարանի հարկի ներքո հյուրընկալվեցին ՎՊՀ հենակետային վարժարանի սաները, ովքեր ներկայացրին «Չարենցի սերերը» խորագրով միջոցառում՝  նվիրված Չարենցի 125-ամյակին։