ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՖԼԵՔՍ ծրագիր Վանաձորի ամերիկյան անկյունում

Եթե Վանաձորից եք և հետաքրքված եք ՖԼԵՔՍ ծրագրով, ս․թ․ հունիսի 25-ին՝ ժամը 12։00, հրավիրում ենք ձեզ Վանաձորի ամերիկյան անկյուն։ ՖԼԵՔՍ ծրագրի տնօրեն Հռիփսիմե Մանուկյանը ներկայացնելու է ՖԼԵՔՍ ծրագիրը, ծրագրին դիմելու և մասնակցության պահանջները, ինչպես նաև պատասխանելու է մասնակիցների հարցերին։
Սիրով սպասում ենք բոլորին։
-------------------
Are you from Vanadzor and interested in the FLEX program? On June 25, at 12PM Hripsime Manukyan, the director of the FLEX program will present the program: how to apply, participation requirements and will answer the questions.

ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Լոռու մարզային գրադարանը կազմակերպում է համակարգչային և անգլերեն լեզվի առցանց դասընթացներ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած անձանց համար:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 0322 45126: 

ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ IT ՈԼՈՐՏՈՒՄ ՊԱՀԱՆՋ ՈՒՆԵՑՈՂ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վանաձորի ամերիկյան անկյունն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպում է 3D մոդելավորման դասընթաց՝ նախատեսված 14-20 տարեկանների համար։

Տոնդ շնորհավոր գրադարանավար

Հարգելի՛ գրադարանավարներ
Շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Կոչ ենք անում բոլոր գրադարաններին միանալ մեզ և ներդրում ունենալ Արցախի սահմանների պաշտպանությանը։
Ձեր հանգանակությունը կարող եք կատարել Հայաստան Համահայկական Հիմնադրամի կայքի՝ https://www.himnadram.org/hy կամ 8000 կարճ համարին sms հաղորդագրության միջոցով: