Խաղ-մրցույթ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հկ-ի հետ համագործակցության շրջանակներում  այսօր Վանաձորի ՀԿ կենտրոնում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» անդրանիկ խաղը, որին մասնակցում էին Լոռու մարզային գրադարանի և Ereo անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառուների թիմերը։

Խաղը վարում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակից Հրայր Հակոբյանը: Խաղն ավարտվեց «Ereo»-ի թիմի հաղթանակով։ Խաղի բոլոր մասնակիցներին հանձնվեցին փոքրիկ ձեռագործ հուշանվերներ։ Համագործակցությունը կլինի շարունակական, նմանատիպ ինտելեկտուալ խաղ - մրցույթները` ևս։