Հանդիպում բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Ղազախեցյանի հետ

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Ղազախեցյանի հետ։ Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, ուսանողներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք։

Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։ Նա ներկայացրեց Անահիտ Ղազախեցյանի «Դիլեմա» բանաստեղծական ժողովածուի ընդհանուր բնութագիրը՝ անդրադառնալով թեմատիկ, տաղաչափական, կառուցվածքային հարցերի։ Ա. Ղազախեցյանը ներկաների համար ընթերցեց իր վերջին շրջանի բանաստեղծություններից։ Գրադարանի աշխատակիցներ Աննա Խառատյանը և Հովհաննես Սարդարյանը խոսեցին բանաստեղծությունների ինտելեկտուալ շերտերի մասին։ Դրանք բանաստեղծությանը հաղորդում են ներքին բազմազանություն։ Ծավալվեց բավանդակալից քննարկում։
Միջոցառման ավարտին Կ. Մանուչարյանը նշեց, որ այս հանդիպումը կարող է որոշակի պատկերացում ստեղծել ոչ միայն Ա. Ղազախեցյանի բանաստեղծական աշխարհի, այլև արդի հայ պոեզիայի առանձնահատկությունների մասին։