Թումանյանական ընթերցումներ

Ի նշանավորում Ամենայն hայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրադարանները փետրվարի 19-ին կազմակերպում են «Թումանյանական ընթերցումներ»: Այդ օրը, երեք ժամ շարունակ, գրադարաններում ընթերցողները կկարդան Թումանյանի ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ պատմվածքներ: Միջոցառման ընթացքին կարող եք հետևել առցանց հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=BOJqinQawbY