Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    Հայոց բանակի կազմավորման 34-ամյակին նվիրված միջոցառում

    Հայոց բանակի կազմավորման 34-ամյակին նվիրված միջոցառում

    Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի ծննդյան 140-ամյակին և հայոց բանակի կազմավորման 34-ամյակին նվիրված միջոցառում: Բանախոսը գրադարանի մանկական բաժնի աշխատակից Նարինե Ադամյանն էր: Քանի որ հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է, միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով: Այնուհետև բանախոսը հանգամանորեն ներկայացրեց հայոց բանակի կազմավորման պատմությունը և Գարեգին Նժդեհի գործունեությունը:

    Նա հայ զինվորին մաղթեց ամուր կամք և զորություն, հայոց սահմաններին՝ աղավնաշատ երկինք: Ցուցադրվեցին հետաքրքիր հատվածներ «Գարեգին Նժդեհ» ֆիլմից: Գարեգին Նժդեհի բանաստեղծություններից ասմունքեցին Սոֆի Փահլևանյանը, Աուրիկա Բարաթյանը, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ուսանող Աղասի Սարգսյանը, Նարեկ Գյոզալյանը: Ելույթ ունեցավ նաև Միքայել Վարդանյանը: Լուսինե Գյոզալյանը հանդես եկավ «Պատիվ ունեմ» և «Պատերազմը չի լռել» երգերի կատարմամբ: Վանաձորի թիվ վեց դպրոցի աշակերտուհիներ Մանե Կարապետյանը, Լիլի Պողոսյանը, Անուշիկ Աբովյանը և Միլենա Ղարդյանը հանդես եկան պարային կատարմամբ: Նրանք ընթերցեցին նաև Նժդեհի ասույթներն ու խոհերը: Լուսինե Գյոզալյանը և Մանե Կարապետյանը հանդես եկան «Հերոս տղերքը» երգի կատարմամբ: Միջոցառման ավարտին բանախոսը հայոց բանակին մաղթեց մարտական ոգի և խաղաղ ծառայություն: