Հանդիպում ժամանակակից արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հետ

Աշ.Աղաբաբյանը մեր գրականության մեջ գեղարվեստական մի նոր հուն է բացում: Նա իրական, փաստագրական, գիտական նյութը դնում է գեղարվեսկան որակի մեջ։ Հեղինակը վարպետորեն է նկարագրում հոգեբանական պահերը մարդկային փոխհարաբերությունները, որոնցով անհատականությունը ներկայացնում է բախումների մեջ եւ կերտում պատմական ճշմարիտ ,հուզումնալից կերպարներ…սա մեր գրականության մեջ դեռևս եզակի է, և Աղաբաբյանն՝ իբրև մունետիկ, իր գործն անում է հասուն, վարպետ գրչով։
Դ.Սարգսյան
Դեկտեմբերի վեցին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Ներկա էին դասախոսներ, արվեստագետներ, ուսանողներ, Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործությամբ հետաքրքրված ընթերցողներ։


✍️Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Տաթև Սարդարյանը։ Նա համառոտ ակնարկով ներկայացրեց Աշոտ Աղաբաբյանի կենսագրությունը և գրական գործունեությունը, ընդգծեց այն հանգամանքը, որ արձակագիրը բավականին սիրված է ընթերցող լայն հանրույթի կողմից։ ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը խոսեց Աշոտ Աղաբաբյանի երկերի ժանրային առանձնահատկությունների մասին։
✍️Նա նշեց, որ նակինում էլ գրվել են փաստավավերագրական ստեղծագործություններ, բայց Աշոտ Աղաբաբյանի փաստավավերագրությունը հագեցած է նաև հոգեբանական խոր վերլուծություններով ու գեղարվեստական մեծ լիցքով։ Սա ժանրի նորովի դրսևորում է։ Այնուհետև արձակագիրը խոսեց իր գրական սկզբունքների, ստեղծագործությունների կերտման աշխատանոցային մանրամասների, կերպարների նախատիպերի մասին։ ?Ընթերցողները տալիս էին տարբեր հարցեր՝ կապված երկերի թեմատիկայի, գաղափարական ուղերձների, կերպար-հեղինակ հարաբերությունների հետ։ Հեղինակը հանգամանորեն պատասխանում էր բոլոր հարցերին՝ հընթացս անդրադառնալով նաև ժամանակակից գրական ընթացքի իրողություններին։ ?Հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում։ Միջոցառման մասնակիցները տպավորված էին Աշոտ Աղաբաբյան մտավորականով, որի երկերը ժամանակակից գրական ընթացքի անքակտելի իրողություններ են։