Նոյեմբերի 26-ին Լոռու մարզային գրադարան /Lori Regional Libraryում «Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor» կանաց և երիտասարդների զարգացման ՀԿ-ի և Լոռու մարզային գրադարանի համագործակցությամբ կազմակերպվել էր Կանանց իրավունքների պաշտպանության օրվան նվիրված պանելային քննարկում։
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը՝ կարևորելով այս քննարկման հասարակական նշանակությունը։ Այնուհետև «Վիննեթ Վանաձոր» կանանց և երիտասարդների զարգացման ՀԿ-ի նախագահ Հռիփսիմե Միրզոյանը ներկայացրեց պանելային քննարկման բնույթը։
Միջոցառման խոսնակները տարբեր դիտանկյուններից ներկայացրին կանանց իրավունքների պաշտպանության և բռնության մերժման առաջնայնությունը։ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Safe You առաքելության դեսպան Աննա Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակում կանանց տնտեսական հզորացման ծրագրերի ղեկավար Օլգա Ազատյանը, «Առավոտ» ԲՀԿ-ի հոգեբան, գենդերային հարցերով փորձագետ Նինա Հովհաննիսյանը, «Մալումյան» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ՎՊՀ-ի հոգեբանության դասախոս Տաթևիկ Մալումյանը ներկայացրին զեկուցումներ «Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը», «Safe You հավելվածի ազդեցությունը, արդյունքները», «Պետական գենդերային քաղաքականության կիրառումը Լոռու մարզում», «Կանանց տնտեսական հզորացումը որպես կանանց նկատմամբ բռնության կանխարգելման մեջոց», «Գենդերային հավասարության կրթության անհրաժեշտությունը», «Կնոջ դերի հասարակական ընկալումը արդի ժամանակաշրջանում» թեմաներով։
Միջոցառման ընթացքում հնչեցին նաև «Հաջողության իմ ճանապարհը» խորագրով փորձի փոխանակման ելույթներ։ Իրենց անցած ուղու և դժվարությունների հաղթահարման մասին խոսեցին Shamam's Macarons հրուշակեղենի արտադրամասի տնօրեն Շամամ Խաչատրյանը, DU dwell urban Տարազային և այլ հագուստների արտադրության հիմնադիր Գոհար Ասատրյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը։
Միջոցառման մասնակիցները ծավալեցին հետաքրքիր և բովանդակալից քննարկում, հնչեցին տարբեր հարցեր։
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հռիփսիմե Միրզոյանը։