2004 թ. ից վեր հոկտեմբերի 7-ը՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի հիմնադրման օրը, Հայաստանում նշվում է որպես Գրադարանավարի օր։
ԼՄԳ մի խումբ աշխատակիցներ տնօրեն Կ. Հակոբյանի նախաձեռնությամբ այցելեցին Ստեփանավանի Կենտրոնական գրադարան և Ստեփան Շահումյանի տուն- թանգարան:
Մայիսի տասին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ գրադարանի աշխատակից, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանի պոեզիային նվիրված միջոցառում։ Ներկա էին արվեստագետներ, դասախոսներ, ուսանողներ գրադարանի աշխատակիցներ։
Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։ Բացման խոսքում նա նշեց, որ այս միջոցառման նպատակը Ռաֆ Բարաթյանի բանաստեղծական դիմանկարի մասին որոշակի պատկերացում ձևավորելն է ընթերցողների մոտ։